Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ կարող ասել՝ Կարեն Կարապետյանի հետ հարաբերություններս լավ են կամ վատ» (տեսանյութ)

Քաղաքականություն
transport-1

Տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, իր խոսքերով, դեռ մոտավորապես է պատկերացնում իր ոլորտը, եւ լրագրողների բոլոր հարցերին պատասխանում էր, որ մանրամասն ուսումնասիրելուց հետո կհրավիրի բոլոր ԶԼՄ-ներին: Նա նույնատիպ պատասխան տվեց նաեւ այն հարցին, թե ինչպես կգնահատի իր նախորդի՝ Գագիկ Բեգլարյանի կառավարումը. «Մի քանի ժամ է՝ ինչ նախարար են, չեն կարող հստակ պատասխաններ տալ»: Նորանշանակ նախարարը խոստացավ առաջիկայում ներկայացնել իր ծրագիրը: Արդյոք նշանակումը կապվա՞ծ էր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մտերիմ հարաբերությունների հետ, նա պատասխանեց.   «Չեմ կարող ասել, որ Կարեն Կարապետյանի հետ հարաբերություններս լավ են, կամ վատ: Չեմ կարող ասել, թե  նախարար նշանակելու մեջ այդ գործոնը դեր է խաղացել»: Վահան Մարտիրոսյանը խոստացավ կադրային ջարդ նախարարությունում չանել, եթե մարդիկ նորմալ աշխատում են եւ բավարարում են պահանջները: Այն հարցին, թե ի՞նչ կապեր ունի «Ռոստելեկոմ»-ի հետ, նա ասաց, որ եղել է հիմնադիրներից մեկը, սակայն ժամանակին վաճառել է իր բաժնեմասերը. «Ես ուղղակի տնօրենների խորհրդի անդամ էի մնացել, ըստ իրենց հետ եղած պայմանագրի»: