Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոտոկրոսի մրցավազք՝ ՀՀ անկախության տոնին (տեսանյութ)

Սպորտ
sport-motokros

Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում այսօր տեղի ունեցավ մոտոկրոսի Հայաստանի 5-րդ առաջնության 3-րդ մրցափուլը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին եւ մոտոսպորտի առաջին հայ վարպետ Ժիրայր Ասատրյանի հիշատակին: Մրցավազքին մասնակցեցին հանրապետության 14 ուժեղագույն մոտոցիկլիստները: «Մրցաշարին մասնակցելու համար հրավիրել էին Իրանի եւ Վրաստանի ներկայացուցիչներին, սակայն նրանք վերջին պահին հրաժարվեցին: Այնուամենայնիվ մենք մեկ հյուր ունենք՝ հանձին ռուսաստանցի մեր հայրենակից Էդուարդ Մահրաբյանի, որը ամեն տարի այս օրը ժամանում է Երեւան եւ մասնակցում այս մրցումներին», - ասաց «Արվիկոն» ավտոմոտոակումբի նախագահ Արսեն Սարգիսովը: Մրցավազքն անցկացվեց երկու փուլով: Բացարձակ դասում հաղթեց Հրանտ Սարգիսովը, որը լավագույնն էր նաեւ 125 ձիաուժ ունեցող մոտոցիկլետների դասում: Վետերանների մրցավազքում հաղթանակ տարավ Էդուարդ Մահրաբյանը, իսկ 250-500 դասում առաջին տեղը զբաղեցրեց Կարեն Մխիթարյանը: Մոտոկրոսի Հայաստանի 5-րդ առաջնությունը կավարտվի նոյեմբերին, 4-րդ մրցափուլից հետո: