Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե այս զինատեսակները օգտագործվեին ապրիլյան պատերազմում (տեսանյութ)

Քաղաքականություն
EC72FD83-B433-480D-B87F-8CD83EBAA2AB_w987_r1_s

«Ազատ,  անկախ, Հայաստան»,- այս վանկարկումներն այսօր լսվում էին Հանրապետության հրապարակում: Երեւանի  թիվ  38 հիմնական դպրոցի սաները հատուկ հանդերձանքով էին եկել   ռազմական շքերթը դիտելու։ «Մեզ շատ հետաքրքիր էր տեսնել Հայաստանի հզոր զենքերը»,- ասում էին աշակերտները: Հազարավոր քաղաքացիներ հետեւում էին զորահանդեսին, որտեղ ներկայացվում էր զինված ուժերի ժամանակակից զինանոցը։ «Մենք հրաշք զինատեսակներ ունենք, հակառակորդն արդեն վախեցած է մեզանից»,- ասում է քաղաքացիներից մեկը: Շատերը համոզված են՝ եթե այս զինատեսակները օգտագործվեին ապրիլյան պատերազմի օրերին, մենք կարող էինք խուսափել զոհերից. «Այդքան կորուստներ չէինք ունենա»: Անկախության օրը   երկինքը ներկվեց   Հայաստանի Հանրապետության դրոշի  գույներով։ Գրոհային ինքնաթիռների խումբը սլացավ՝ իր հետեւից թողնելով եռագույն  հետք։ Քաղաքացիների կարծիքները՝ տեսանյութում