Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլային ակումբը երեխաներին փոխարինել է ծերունիներով (տեսանյութ)

Սպորտ
sport-aik

Շվեդական ԱԻԿ ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մեծ անակնկալ է մատուցել թիմի երկրպագուներին «Էֆլեի» հետ տնային խաղից առաջ: Ինչպես տեղեկացնում են շվեդական լրատվամիջոցները, խաղադաշտ մտնող խաղացողներին այս անգամ ուղեկցել են ոչ թե պատանի ֆուտբոլիստները, այլ երկու ակումբների տարեց ֆուտբոլասերները: ԱԻԿ-ի երկրպագուների խումբը գլխավորել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ, 86-ամյա Լենարտ Յուհանսոնը: Նա եվրոպական ֆուտբոլը գլխավորել է 1990-2007 թվականները: Նրա օրոք հիմնվել է չեմպիոնների լիգան, որը համարվում է ամենահաջողված ֆուտբոլային նախագիծը: Լենարտ Յուհանսոնը մինչեւ 2005 թվականը եղել է նաեւ ԱԻԿ ակումբի նախագահը: Շվեդական ակումբի ղեկավարությունն այս եղանակով ցանկացել է շնորհակալություն հայտնել թիմի ամենահավատարին երկրպագուներին: Դաշտի տերերը հաղթել են 1:0 հաշվով եւ կրկնակի ուրախություն պատճառել տարեց ֆուտբոլասերներին: