Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը շախմատի աշխարհի առաջնությունում կունենա 9 մասնակից

Սպորտ
sport-chess-junior-logo

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկող շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 9 շախմատիստ-շախմատիստուհի: Մինչև 14 տարեկանների պատանիների մրցաշարում հանդես կգան Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը, աղջիկներից՝ Քրիստինե Սմբատյանը: 16 տարեկանների մրցաշարում հայտավորվել են Դավիթ Միրզոյանը, Արամ Հակոբյանը, աղջիկներից՝ Արփինե Գրիգորյանը: Ավագ տարիքային խմբում Մ-18 աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը Մանուել Պետրոսյանը: Աղջիկների մրցումներում հանդես կգա Սիրանուշ Ղուկասյանը: Շախմատի պատանիների աշխարհի այս տարվա առաջնությանը կմասնակցեն 226 պատանի եւ 184 աղջիկ,  որոնք ներկայացնում են 57 երկիր: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած կլինի 11 տուրից: Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին: