Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Դալալյանը ուժեղագույնն է Եվրոպայում

Սպորտ
kin

Հայաստանի ծանրորդուհի Արփինե Դալալյանը ոսկե մեդալ նվաճեց Լեհաստանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Մեր 17-ամյա մարզուհին գերծանր քաշային կարգի մրցումներում անչափ լարված պայքարում զբաղեցրեց 1-ին տեղը՝ երկամարտում ցույց տալով 213 կգ արդյունք: Նա ընդամենը մեկ կիլոգրամով առաջ անցավ ռուսաստանցի Դարիա Ռյազանովայից: Այդպիսով, Հայաստանի ծանրամարտի հավաքականը 3 ոսկե մեդալը նվաճեց Լեհաստանում: Մինչ այդ հաղթող էին դարձել 15-ամյա Կարեն Մարգարյանը եւ 17-ամյա Կարեն Ավագյանը: