Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտլանդիա ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ

Սպորտ
sport-naxarar-16.09.

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սեպտեմբերի 19-ին Երեւանի թիվ 71 հիմնական դպրոցում կկազմակերպի սպորտլանդիա, որը  նվիրված կլինի Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, սպորտլանդիայի ժամանակ միմյանց հետ մրցելու են Երեւանի թիվ 71, 53, 19, 40, 2 եւ 4 հանրակրթական դպրոցների 5-6-րդ դասարանների ավելի քան 70 աշակերտներ: Նրանք ուժերը չափելու են տարբեր խաղային փոխանցավազքերում: