Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ է պատահել, ինչի՞ եք խառնվել իրար». Հասմիկ Պողոսյան

Քաղաքականություն
naxarar

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց՝ մի քիչ էլ մշակույթով հետաքրքրվել՝ այդպիսով փորձելով խուսափել իր հնարավոր հրաժարականի մասին լուրերից. «Խնդրում եմ՝ տվեք այն հարցերը, որոնք ուղղված են մշակույթի ոլորտին»: Արդյոք նա տեսնո՞ւմ է իրեն նոր կառավարության կազմում. «Ես էդ հարցերին հիմա չեմ ուզում պատասխանել, քանի որ պատասխանները իմը չեն»: Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից իրեն ուղղված նկատողությանը՝ լակոնիկ ձեւակերպել զեկույցները, ապա Հասմիկ Պողոսյանը հանգիստ է դրան վերաբերվում. «Վարչապետ է՝ հարց էլ կտա, նկատողություն էլ կանի, լրիվ նորմալ է, ի՞նչ է պատահել, ինչի եք խառնվել իրար»: Արդյոք դա չի՞ նշանակում, որ վարչապետի կողմից նախատրամադրվածություն կա իր նկատմամբ, տիկին Պողոսյանն իր օրինակով պատասխանեց. «Ցանկացած տեղ, երբ մարդ աշխատանքի է գալիս, ես էլ որ սկսել եմ, սկսել եմ իմ մոտեցումներով, իմ դիրքորոշումներով: Այսինքն, ես դա լրիվ նորմալ, առողջ մթնոլորտ եմ համարում»: Ի դեպ, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ստորագրեցին հուշագիր՝ Մեղրիի Սբ. Սարգիս եկեղեցու պահպանության եւ որմնանկարների վերականգնման նպատակով ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նոր ծրագրով հատկացվող դրամաշնորհի տրամադրման մասին: Սա հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրվող 10-րդ դրամաշնորհն է՝ շուրջ 450 հազար ԱՄՆ դոլար: