Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ավագյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
sportt

Հայաստանի ծանրորդ Կարեն Ավագյանը գերազանց է հանդես եկել Լեհաստանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում: Ինչպես հայտնում է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր 17-ամյա մարզիկը մինչեւ 85 կգ քաշայինների մրցումներում երկամարտի 330 կգ արդյունքով զբաղեցրել է առաջին եւ արժանացել ոսկե մեդալի: Նա 24 կգ-ով գերազանցել է 2-րդ հորիզոնականում գտնվող լեհ Յակուբ Միխալսկուն: Նույն քաշային կարգում հանդես եկած մեր մյուս մարզիկը՝ Հմայակ Հարությունյանը, 285 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը: