Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում խոչընդոտվել է դիտորդի աշխատանքը. ՀՔԱՎԳ

Քաղաքականություն
d4b0bf04ba886a8c5e9c61785c432b2c

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտարկում է Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, որի շրջանակում դիտորդները ներկա են լինում նաև ընտրողների հետ հանդիպումներին: Երեկ՝ 2016թ. սեպտեմբերի 14-ի առավոտյան՝ ժամը 12:30-ին, Գյումրիի պետական բժշկական քոլեջի մոտակայքում, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդը դիտարկելիս է եղել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից իրականացվող հանդիպումը, հանդիպմանը ներկա անձանցից մեկը  արգելել է դիտորդին իրականացնել իր աշխատանքը, այն է՝ մասնակցել  հանդիպմանը և լրացնել դիտարկման քարտը: Մանրամասն՝ այստեղ