A
A
Սպանված զինծառայողների մայրերը սպասում են դատախազի թեկնածուին (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերը պահանջում են բացահայտել իրենց որդիների մահվան հանգամանքները։ Այսօր առավոտից նրանք ԱԺ մուտքի մոտ են, սպասում են ՀՀ դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին՝ իրենց պահանջը հայտնելու համար։ Զինծառայողների մայրերը թեև նշում են, որ մեծ հույսեր չունեն նրանից, սակայն պնդում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Արթուր Դավթյանը «չշարունակի Գևորգ Կոստանյանի գործը»։ Նշենք, որ ԱԺ շենք շտապող պատգամավորներից միայն Զարուհի Փոստանջյանը նկատեց նրանց։