Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորի թեկնածուները հայտնվել են քարոզչության անհավասար պայմաններում

Քաղաքականություն
vanadzor

Սեպտեմբերի 9-ից քաղաքական մի շարք կուսակցություններ ակտիվ քարոզարշավ են սկսել Վանաձորում: Գովազդային պաստառների տեղերը սահմանափակ են, լավ տեղերը՝ զբաղված: Պատռվում են պաստառներ.   https://www.youtube.com/watch?v=gTV6urVB2Gk Վանաձորի ավագանու և քաղաքապետի պաշտոնը ստանալու համար կուսակցությունները քաղաքի գրեթե բոլոր բակերում և հրապարակներում հանդիպումներ են ունենում բնակիչների հետ,  նրանց  ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը: Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության  հանդիպումները շարունակվում են: «Եթե ուզում եք միասին ու հաստատուն քայլերով գնանք դեպի լուսավոր Վանաձոր, ապա միացեք փոփոխություններին»,-  Տիգրանյան 1 և 3 շենքերի և հարակից տների բնակիչներին ասաց կուսակցության ավագանու թեկնածու Հրանտ Այվազյանը: Բնակիչներից ոմանք նշեցին, որ հոգնել են  կեղծ խոստումներից, կորցրել են վստահությունը ամենքի ու ամեն ինչի հանդեպ և ցանկանում են արագ ու ցանկալի փոփոխություններ տեսնել: https://www.youtube.com/watch?v=o9KZLU908e4 «Հայկական վերածնունդ»-ի ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանը հանդիպել է Ջունգլիներ թաղամասի բնակիչների հետ: Նրանցից շատերը հավաստիացնում են, որ իրենց խնդիրներն այս թեկնածուն կարող է լուծել: Դրա վառ ապացույցն էր Փելեշյանին երգ ու պարով դիմավորելը: https://www.youtube.com/watch?v=zK_Xq_1gD1Y Իսկ ահա  Տարոն 2, ՔՇՀ 3/70 շենքի բակի բնակիչները հյուրընկալել են «Համախմբում» կուսակցության ավագանու թեկնածուներին: Այս թաղամասում է շուրջ 10 տարի բնակվել կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Վահան Ղույումչյանը: «Արմատական փոփոխություններն առաջնահերթորեն անհրաժեշտ են հենց այս թաղամասին»,- նշել է թեկնածուն: https://www.youtube.com/watch?v=gXona3_aD1s