Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը մեծ բեռ է վերցրել իր վրա. Կ. Կարապետյան (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-2

ԱԺ Նիստից հետո Կարեն Կարապետյանը չխուսափեց լրագրողների հարցերից: Նա շատ կարճ պատասխան տվեց հարցին, թե ինչպես է վերաբերում այն կարծիքներին, թե ինքը Կրեմլի կադր է. «Ժպիտով»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը: Իսկ ինչ գնահատական կտա նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը. «Նախորդ վարչապետը իմ գործընկերն է, իմ ընկերն է։ Ես կարծում եմ, որ ինքը բավականին ծանր իրավիճակում է վերցրել կառավարության բեռը իր վրա և այն աշխատանքը, որ ինքը կատարել է, ճիշտն ասած ես չպիտի գնահատեմ, բայց կարծում եմ մեծ բեռ է վերցրել իր վրա»,- պատասխանեց նորանշանակ վարչապետը։