A
A
«Ալյանս»-ը պայմանագիր է կնքում գյումրեցիների հետ
«Ալյանս»-ը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ալյանս»-ը հանդես է գալիս աննախադեպ քայլով՝ գյումրեցիներին բաժանվելու է պաշտոնապես կնքված իրավաբանական ուժ ունեցող պայմանագիր, որում հստակ նշված են «Ալյանս»-ի ավագանու թեկնածուի պարտավորվածությունները պաշտոնավարման բոլոր տարիների համար ընտրվելու դեպքում: Դրույթներից որևէ մեկը չկատարելու դեպքում «Ալյանս»-ի խմբակցության ավագանին կարող է պատասխանատվության երթարկվել դատական կարգով ցանկացած քաղաքացու կողմից: Լրատվական ծառայություն