Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբին Հուդն է, չի ցանկացել Սասնա ծռերին տալ ահաբեկիչ որակումը» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը արհամարհանք է համարում նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի  հրաժարականի պատճառաբանությունները՝ կապված առողջության հետ. «Գոնե խորհրդարանը պարտավոր էր իմանալ հրաժարականի իրական պատճառները: Ծիծաղելի էին պատճառաբանությունները առողջական խնդիրների հետ կապված: Առողջական խնդիրներն էլ մեր մամուլը տարաբնույթ մեկնաբանեց: Հիմա նույն որեւէ առողջական խնդիր պարոն Կոստանյանին չի խանգարելու ըստ նույն մամուլի հրապարակումների` զբաղեցնել Վրաստանում Հայաստանի դեսպանի տեղը: Էդ ինչ մեկ օրում ծագած խնդիր էր, որ համատեղելի է դեսպանի պարտականությունների կատարման հետ»: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` Կոստանյանի հրաժարականի մի քանի պատճառ կա. «Հիվանդ է,  ՊՆ մատակարարումների հետ կապված կոռուպցիոն ռիսկերում է խառնված, Ռոբին Հուդն է, չի ցանկացել Սասնա ծռերին տալ ահաբեկիչ որակումը եւ նրան հանել են: Ռուբինհուդյան վերսիային մի քիչ չեմ հավատում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: