Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա 3 խաղերը

Սպորտ
sport-mxitaryan-1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երեք հանդիպումները: Այդ մասին հայտնում է անգլիական «Թայմս» օրաթերթը: Ըստ լրատվամիջոցի, վերջերս կայացած մանչեսթերյան դերբիի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասել է ձախ ոտքի նույն մկանը: Վերականգման համար կպահանջվի եւս 10 օր: Այդպիսով, մեր ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրոպայի լիգայի, Անգլիայի առաջնության եւ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության մեկական հանդիպում: