A
A
«Քրեական օրենսգիրքը չպետք է օգտագործել քաղաքական նպատակներով» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարց ուղղելով, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Գլխավոր դատախազի պաշտոնը կարեւոր է՝ գոնե այս ոլորտում փոփոխություն մտցնելու համար: Լիահույս եմ, որ այդ ուղղությամբ քայլեր եք ձեռնարկելու: Մի բան էլ եմ ուզում ասել՝ Քրեական օրենսգիրքը պետք է բացառել քաղաքական գործընթացներին մասնակից դարձնելուց: Եթե մենք չապահովենք օրենքի առաջ հավասարության սկզբունքը, ոչ մի բանի էլ չենք հասնի: Հաջողություն եմ մաղթում»: Ի պատասխան Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց ու վստահեցրեց, որ շատ լավ հասկանում է նշված խնդիրների կարեւորությունը. «Ես տեսնում եմ այդ խնդիրների կարճ ու արդյունավետ ուղիները»: