Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդունելի չէ, որ արեւմուտքը եւ ՌԴ-ն մեզ մոտ վարչապետ են նշանակում» (տեսանյութ)

Քաղաքականություն
sos-1

Մենք պետք է ձգտենք առավելագույնս բոլոր ուժային կենտրոններից մեր սուվերենությունը վերադարձնենք, եթե ուզում ենք մեր երկիրը կարգավորվի: Այսօր անդրադառնալով վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելուն՝ նշել է Քրիստոնեա -ժողովրդական կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: «Ինձ համար որպես հայ մարդ ընկալելի եւ ընդունելի չէ, որ արեւմուտքը եւ Ռուսաստանը մեզ մոտ վարչապետ է նշանակում»,- նշել է կուսակցության նախագահը: Սոս Գիմիշյանը համոզված է ՝ հայ ժողովուրդը ինքնուրույն կարող է որոշել, թե ով կարող է իր մոտ լինել վարչապետ, բայց այդ որոշելու համակարգը մեր երկրում չի գործում: «Մեր երկրում որոշում է Վենետիկի հանձնաժողովը՝ իշխանությունը լեգիտիմ է, թե՝ ոչ, ո՞վ է նախագահ, ո՞վ է պառլամենտ,  նա է վերջին կնիքը դնում:  Այլ դիտորդների կարծիք հաշվի չի առնվում: Վենետիկի հանձնաժողովը 5 տոկոս վարկանիշ ունեցող մարդուն նշանակել է նախագահ, որովհետեւ իրենց համար սարսափելի կլինի, որ ժողովուրդը եւ իշխանությունը միասնական լինեն»,- այսօր նման կարծիք հայտնեց պարոն Գիմիշյանը: Անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի  իրականացրած քաղաքականությանը՝ Սոս Գիմիշյանը նշեց, որ  այն  սահմանել եւ հաստատել է Սերժ Սարգսյանը, այդպիսին էր նաեւ Տիգրան Սարգսյանի կառավարությունը. «Նրանք կատարում էին այն, ինչ որոշում էր Սերժ Սարգսյանը: Մեր երկրում  մի մարդ է հիմնականում  ամեն ինչ որոշում: Եթե հայտարարվում է, որ փոփոխություններ են լինելու, ուրեմն նոր եկող վարչապետը պետք է իրականացնի քաղաքականություն, որը նույնը չէ: Եթե նոր քաղաքականություն սկսի իրականացնել, նա մտնում է հակասության մեջ, որը վերջին 10 տարվա ընթացքում իրականացվել է»: Թե ինչ քաղաքականություն կվարի Կարեն Կարապետյանը, Սոս Գիմիշյանը խորհուրդ է տալիս սպասել: