Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի մարդը չէր, վտանգ էր ներկայացնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Tigran-karapetyan

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ դրական, եւ բացասական է գնահատում վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը:  Նրա խոսքերով՝դրականը կապված է անձի հետ, իսկ բացասականը,  որ կպաշտոնավարի մինչեւ ապրիլ ամիսը. «Ինձ թվում է, որ ժամանակավոր պաշտոն է դա, Կարեն  Կարապետյանը ժամանակավոր է այդ պաշտոնում: Ես մտածում եմ, որ կզիջի Սերժ Սարգսյանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տիգրան Կարապետյանը: Ըստ Տիգրան Կարապետյանի՝ Կարեն Կարապետյանը չէր ուզում նույնիսկ քաղաքապետ լինել, իրեն լավ էր զգում Մոսկվայում, վարչապետի  պաշտոնին նշանակվելու հրահանգ է եղել, որից նա չի կարողացել հրաժարվել: Կուսակցության նախագահը հույս ունի, որ Կարեն Կարապետյանը փող եւ կապիտալ կբերի Հայաստան, կավելանան Ռուսաստանի կողմից ներդրումները: Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ Տիգրան Կարապետյանը նշեց, որ նա Սերժ Սարգսյանի մարդը չէր. «Ինքնուրույն քաղաքականություն էր վարում եւ որոշակի վտանգ ուներ»: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես «Սասնա ծռեր» խմբի գործունեությանը՝ Տիգրան Կարապետյանը նշեց, որ նրանք կիսատ թողեցին իրենց գործը եւ մինչեւ վերջ չգնացին, ինչը կոտրեց մարդկանց: