Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Հայաստանն այնքան էլ գոհ չէ ՆԱՏՕ-ից (տեսանյութ)

Քաղաքականություն
rob-1

Հյուսիսատլանտյան դաշինքը բավարար միջոցներ չի ներդնում Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն իրականացնելու համար։ «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» քննարկմանը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին մտահոգություն են հայտնում հայաստանցի պաշտոնյաները։ Դրան ի պատասխան Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն նշում է. «Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր է դեռ 90-ականներից։ Երբ դաշինքի գործընկեր պետությունը հստակ որոշում է իր ակնկալիքները, այդպես ավելի հեշտ է կազմակերպել մեր հետագա աշխատանքը։ Դաշինքը Հայաստանին օգնում է պաշտպանական ոլորտում կոռուպցիայի ռիսկը վերացնելու համար, աշխատում ենք նաև բանակում բարեվարքության ծրագրի մասով։ Մենք նաև ակնակում ենք, որ Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հրամանատարական վարժանքներին»։ Հայաստան-ՆԱՏՕ ռազմատեխնիկական համագրոծակցությունը դեռևս հեռու է բավարար մակարդակից։ Ասում է Հայ զգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վալդիմիր Կարապետյանը։ Եվ չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթնաժողովում ընդունված եզրափակիչ կոմունիկեում կար Հայաստանի համար գոհացուցիչ ձևակերպում։ «Այս անգամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպման մեջ թեև կա ցանկություն, որ այն կարգավորվի տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց նաև շեշտադրվում է միջազգային նորմերը, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի նորմերի վրա կարգավորումը»,- նշում է պարոն Կարապետյանը։ Քննարկմանը ներկայացած ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պատմական են որակում դաշինքի Վարշավյան գագաթնաժողովը։ Ռուսաստանին չդիտարկելով որպես թշնամի՝ ՆԱՏՕ-ն հայտարարեց արևելյան սահմաններն ավելի ամրացնելու գործուն քայլերի մասին: Հայաստանում Լեհաստանի դեսպան ԵԺԻ Մարեկ Նովակովսկին նշում է.  «ՆԱՏՕ-ն աշխարհում ունեցած քաղաքական դերից անցում է կատարում պաշտպանականին։ Վարշավայում մենք որոշեցինք մեծացնել անդամ երկրների պաշտպանությանը տրվող ծախսերը։ Վրաստանում և Բալթյան երկրներում ևս մեր ներկայությունն ամրապնդում ենք։ Ոչ մի ուժ չի կարող վետո դնել ընդլայնվելու մեր ցանկության վրա»։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի պարագայում այլընտրանք չունի։ Քննարկման մասնակիցներից այդ երկրի նախկին արտգործնախարարը պնդում է՝ հասարարական տրամադրությունները վրացական իշխանություններին այլ ելք չեն էլ թողնում։ «Վրաստանում անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Կան խոսակցություններ, թե Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, քանի որ Ռուսաստանը դա չի ուզում։  Սակայն վերջերս Մոնտենեգրոյին անդամակցության հրավեր ուղարկելու հանգամանքը մեզ անդամանակցության հույսեր է տալիս»,- ասում է Մայա Փանջիկիձեն։