Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառայության 10 ամիսը որդիս հոսպիտալում է անցկացրել». զինվորի մոր ահազանգը

Կարևոր լուրեր Հասարակություն
majt

Զինծառայող Ռազմիկ Պետրոսյանը, ունենալով առողջական խնդիրներ, 2015 թ. հուլիսին զորակոչվել է  բանակ: Ծառայության անցնելուց օրեր անց արդեն վերջինիս մայրը՝ Մարգարիտա Անանյանը որդու իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ ոտքերի այտուցվածության, կոշտուկների, ցավերի պատճառով որդին չի կարողանում կրել զինվորական կոշիկներ: Ծնողին հայտնել են, որ վիրահատությունը, չնայած, որ դա կարող է լինել միակ լուծումը, հնարավոր է լինի անհաջող:    Կազմակերպությունը բազմիցս դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ զինվորական ծառայությանը՝ նրա պիտանիության օրինականության հարցի վերանայման և անհրաժեշտության դեպքում բուժման նպատակով տարկետում տրամադրելու համար, սակայն ապարդյուն: Ռ. Պետրոսյանի ծառայությունը նախ կազմակերպվել է հողաթափերով, ապա հատուկ հարմարեցված կոշիկներով, ինչը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի պնդմամբ, անօրինական է: Մոր հայտնած տեղեկությունների համաձայն՝ հողաթափերով ծառայություն իրականացելու արդյունքում Ռ. Պետրոսյանը հիվանդացել է նաեւ թոքաբորբով: Մ. Անանյանը նշում է, որ ծառայության տասը ամիսների  ընթացքում որդին մի քանի անգամ հայտնվել է հոսպիտալում, սակայն վերջինիս առողջական խնդիրը չի վերացել՝ ոտքերի այտուցվածության եւ կոշտուկների պատճառով  նա չի կարողանում կրել ոչ զինվորական, ոչ էլ հատուկ հարմարեցված կոշիկներ: Կոշիկներ կրելուց հետո նրա մոտ անմիջապես առաջանում են բաց վերքեր: Մ. Անանյանը գտնում է, որ որդու՝ այդ վիճակում ծառայություն անցնելը ԿՌԲՀ նիստի նախագահի կամայականության արդյունքն է: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում