Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթնամթերքի գործարանի մոտ մեքենա է շրջվել

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Անի» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ВАЗ-2107» մակնիշի 34 SC 421 պ/հ (վարորդ՝ 1991 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին   և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: