Սեյրան Օհանյանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ամենայն հավանականությամբ նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով Հայաստանի կառավարությունում իր աղբյուրին: «Առաջիկայում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», – ասել է գործակալության զրուցակիցը: ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին` Երևանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Բորդյուժայի խոսքով` նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է նշանակվելու: