Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում հիմնական հրապարակները տրամադրվել է ՀՀԿ-ին (տեսանյութ)

Մարզեր
vahan

Վանաձորի ավագանու ընտրություններում «Համախմբում» կուսակցության ընտրացուցակի առաջին համարում Վահան Ղույումչյանն է: Նա հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

Վանաձորի քաղաքապետ՝ ՀՀԿ-ական Ս. Դարբինյանը քաղաքի հիմնական հրապարակները քարոզարշավի գրեթե բոլոր օրերին տրամադրել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն է տնօրինելու Վանաձորի «Հայք» հրապարակը սեպտեմբերի 19-ից մինչև 30-ը (ժամը 14-ից մինչև 22-ը), իսկ «Արցախ» հրապարակը՝ սեպտեմբերի 16-ից 27-ը (ժամը 12-ից մինչև 21-ը): Նշենք, որ այս հրապարակներում են անցկացվում քաղաքի բոլոր բազմամարդ միջոցառումները, այդ թվում և՝ հանրահավաքները:

Այս որոշումը նպատակ ունի քաղաքական մյուս ուժերին զրկել Վանաձորի հիմնական հրապարակներում ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից: Իշխող կուսակցության առաջնորդները խոսում են քաղաքական նոր մշակույթի, առաջընթացի մասին, բայց իրական կյանքում գործում են միջնադարյան նորմերով։ Սա նույնիսկ հայաստանյան չափանիշներով աղաղակող փաստ է։ Ի՞նչ հավասար պայմանների և ազդարարված «նոր սկզբի» մասին կարող է խոսք լինել։ Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, անկախ նրանից՝ մասնակցում են ընտրություններին, թե ոչ, իրենց ձայնը բարձրացնեն և գործուն քայլերի դիմեն՝ այս խայտառակ որոշումը չեղյալ հայտարարելու համար: Դիմում եմ լրատվամիջոցներին՝ կոչ անելով՝ անդրադառնալ այս՝ բառիս բուն իմաստով խայտառակ փաստին: Վահան Ղույումչյան «Համախմբում» կուսակցության վարչության անդամ «Վանաձորի» տարածքային կառույցի ղեկավար

.................

Ի դեպ «Համախմբում» կուսակցության երիտասարդ անդամներն այսօր Վանաձորում համախմբման երթ էին կազմակերպել:

Երիտասարդ կուսակցականները երթը սկսել են  գրասենյակի մոտից, այնուհետ դրոշներով, պաստառներով և համախմբման կոչերով քայլել քաղաքի կենտրոնական փողոցներով: Այս երթն ըստ մասնակիցների, նպատակ ունի համախմբել վանաձորցիներին՝ քաղաքը շենացնելու գաղափարի շուրջ: vanazor Դիտեք «Լոռի» ՀԸ տեսանյութը