Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավել Մանուկյանին նորից վիրահատել են

Քաղաքականություն
pavel-manukyan-1

«Երեբունի» բժշկական կենտրոնում այսօր կրկին վիրահատել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին:  Ինչպես « Ա1+»-ին տեղեկացրեց օրթոպեդ Գագիկ Բդոյանը, վիրահատությունը բարեհաջող է անցել, եւ Պավել Մանուկյանը իրեն արդեն լավ է զգում: Բժշկի տեղեկացմամբ՝ այս վիրահատությունից հետո «Սասնա ծռերի» անդամը կկարողանա քայլել: Պավել Մանուկյանին երեկ Դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն ՝ ոտքերի վիրահատության համար: Պավել Մանուկյանը հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետեւանքով գնդացրային վնասվածք էր ստացել զույգ ազդրերի շրջանում, բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: