Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսկ ո՞վ է ասում, որ կան քաղբանտարկյալներ». գլխավոր դատախազի թեկնածու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Artur-Davtyan

ՊՊԾ գնդի գրավման արդյունքում սպանված երեք ոստիկանի մահվան մեջ մեղադրվողները «Սասնա ծռերից» են։ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն ասում է. «Բավարար ապացույցների համակցությունն ապահովելու դեպքում մեղադրանքներ կառաջադրվեն: «Սասնա ծռերից» են: Բնականաբար»: Այս մարդն առաջին անգամ է լսում, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը իր առաքելության ավարտից հետո փորձել է ՊՊԾ տարածքից դուրս գալ, սակայն նրա վրա իրավապահները կրակել են եւ խոչընդոտել. «Էդպիսի տեղեկություններ քննությունը չունի, ես չգիտեմ, որտեղից ձեզ էդ տեղեկությունը»: Կոնկրետ իրավիճակում, երբ Արթուր Սարգսյանը հաց էր հասցնում «Սասնա ծռերին», ըստ գլխավոր դատախազի միակ  թեկնածուի, ՊՊԾ տարածքում սովից մեռնող մարդ չկար, հետեւաբար Արթուր Սարգսյանի արարքը որակվում է հանցագործություն. «Կոնկրետ անձը էսօրվա դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում ոչ հաց տանելու համար»: Այս մարդն այսօր Ազգային Ժողովում հանդիպում էր խմբակցությունների հետ եւ ներկայացնում իր տեսլականները որպես գլխավոր դատախազի միակ թեկնածու: Լրագրողներին հետաքրքրեց՝ իր օրոք Հայաստանը կազատվի՞ քաղբանտարկյալներից. «Քաղաքական պատճառով ձերբակալումներ չունենք մեր երկրում»: Բոլոր ընդդիմադիրներին ձերբակալելու եւ մեղադրելու որոշումներն, ըստ այս մարդու, կայացվում են բացառապես օրենքով, հետեւաբար ինքը չի կարող գոյություն չունեցող խնդիրները վերացնել. «Իսկ ո՞վ է ասում, որ կան քաղբանտարկյալներ, որ ես էլ ոչինչ չեմ փոխելու»: Ապագա գլխավոր դատախազը երկար չի մտածում ասելու համար, որ քրեական օրենսգրքում համապատասխան հանցանքների համար կան համապատասխան հոդվածներ: Եվ նա պատասխանում էր փողոց դուրս եկած քաղաքական գործիչներին նորից ձերբակալելու մասին հարցին: