A
A
ԱԳՆ-ն՝ ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման մասին
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբերյալ 09.09.2016 Մեր խորը մտահոգությունն ենք հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: Նման գործողությունները խոչընդոտում են Կորեական թերակզղու միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը: