Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյան. «Ի՞նչ հիմք կա պորտֆելները չպահպանելու»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arcvik

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ վարչապետի հրաժարականի և կառավարության լուծարման մասին լուրերին։ Հարցին, թե Դաշնակցությունը կպահպանի՞ արդյոք իր պորտֆելները, եթե կառավարությունը լուծարվի, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ հիմք կա չպահպանելու»։ Լրագրողները վարչապետի հրաժարականի մասին հարցը ուղղեցին նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին. նա ի պատասխան ասաց. «Ինչպես դուք, այնպես էլ ես մամուլից եմ իմացել այդ մասին»։