Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կերկարացվի՞ Գառնիկ Մարգարյանի կալանքի ժամկետը

Քաղաքականություն
0876a0a81f5e2d68ac3dd64e7aad85b2

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաղը  կորոշի՝ եւս երկու ամսով երկարացնե՞լ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կալանքի ժամկետը, թե՞ ոչ: Կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացրել է նախաքննական մարմինը՝ քննչական գործողություններ կատարելու համար: Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանի խոսքով՝ իր պաշտպանյալի մասով ընդհանրապես անելիք չկա: «Ինձ թվում է, որ ճիշտ որակում պետք է կատարեն, եւ հանցավոր համագործակցության հոդվածն անհիմն է»,- «Ա1+»-ին ասաց Հովիկ Արսենյանը: 72-ամյա Գառնիկ Մարգարյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Հայրենիք եւ պատիվ»  կուսակցության նախագահն  անազատության մեջ է հունվարի 14-ից՝ արդեն 9 ամիս: