Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի պաշտպանություն Սասնա ծռերի՝ ցույցեր աշխարհի տարբեր քաղաքաներում

Քաղաքականություն
sasna

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժման նախաձեռնությամբ, որին միացել են սփյուռքյան բազմաթիվ համայնքներ և կազմակերպություններ, 2016թ. սեպտեմբերի 17-ին աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում է բողոքի և համերաշխության ցույցեր։ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը  վերստին հաստատումէ իր աջակցությունը Սասնա Ծռերին և իր մասնակցությունը Սասնա Ծռերի մեկնարկած ազատագրական պայքարին: Ցույցերի պահանջները հետևյալն են՝  

  1. Անհապաղ ազատ արձակել ՀՀ-ում բոլոր անօրինաբար ձերբակալվածներինու քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել դաժանհետապնդումները նրանց ընտանիքների և համախոհների նկատմամբ։
 
  1. Արցախը ներառյալ ազատագրված տարածքները հայ ժողովրդի ևՀայաստանի անքակտելի մասն են կազմում: Դադարեցնել Արցախիկարգավիճակի շուրջ տարվող ապազգային գործընթացները՝ թե արտաքին բանակցային և թե ներքին քարոզչական, և  քայլեր ձեռնարկել Արցախի և ազատագրված տարածքների դե յուրե միացումը իրականացնելու ուղղությամբ:
 
  1. Պահանջում ենք Սերժ Սարգսյանի և ողջ իշխանությունների հրաժարականը։  Դեռևս ազատության մեջ մնացած և պայքարող գործիչներին հորդորում ենք իշխանությունների հեռացման գործընթացին զուգահեռ արագորեն լծվել ժամանակավոր անցումային կառավարության ստեղծման և դրան հետևող օրինական ընտրությունների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգերի հաստատման գործին։
 
  1. Անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության անկախությունըոչնչացնող, Հայաստանը օտար տերության գաղութի վերածող արտաքին քաղաքականությունը:
Մենք խոստանում ենք մեր ողջ ներուժը նվիրաբերել սույն անհետաձգելի նպատակների իրականացման գործին։ Սասնա Ծռերի շարժումը սատարելու նպատակով սեպտեմբերի 17-ին նախատեսում ենք աշխարհի տարբեր քաղաքներում իրականացնել համերաշխության ցույցեր: Արդեն իսկ հետևյալ10 քաղաքներն ընդգրկված են՝ ԱՄՆ - Լոս Անջելես ԱՄՆ - Նյու Յորք ԱՄՆ - Բոստոն ԱՄՆ - Բոյսի (Այդահոի նահանգ) Ֆրանսիա - Փարիզ Ֆրանսիա - Լիոն Գերմանիա - Քյոլն Իսպանիա - Բարսելոնա Իտալիա - Ֆլորենսիա Ռուսաստան – Մոսկվա Կոչ ենք անում այլ քաղաքների միանալ և սատարել Սասնա Ծռերի սկսածշարժումը: Հետադարձ կապի և համերաշխության ցույցերի համակարգման նպատակով օգտվեք հետևյալ էջից http://www.armenianrenaissance.org/contact-us/: Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն