Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը «հարուստ անձնավորություն» էր դեռ ԽՍՀՄ-ում

Քաղաքականություն
arm139160290722

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը համաձայն չէ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարստացել է բացառապես պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակ: Ըստ նրա, Հովիկ Աբրահամյանը «հարուստ անձնավորություն» էր դեռ խորհրդային տարիներին: Պարոն Հարությունյանը, սակայն, չի էլ թաքցնում, որ վարչապետն այդ տարիներին հարստացել է դարձյալ շնորհիվ իր զբաղեցրած պետական պաշտոնների. «Ախր ինքը ընենց պաշտոն ա զբաղեցրել էդ ավտոտեխսպասարկման կապված ավտոսերվիսների հետ»: Իհարկե, պատգամավորը չի ասի, որ Արարատի մարզում վարչապետի անձի հետ կապվող լճերը նրան են պատկանել դեռ խորհրդային տարիներին: «Չիջնենք էդ մակարդակին»,-կոչ է անում ՀՀԿ-ական պատգամավորը: