Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցահանդեսում նաև Ղարաբաղում հատված մետաղադրամներն են

Տնտեսություն
nkkk

ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող արտագնա ցուցահանդեսների շրջանակում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» հերթական ցուցահանդեսը: ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են հայկական հին մետաղադրամները (Տիգրան Մեծի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, Ռուսակայն կայսրության և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մանրադրամներ) և թղթադրամները, ժամանակակից ՀՀ բոլոր թողարկումները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութեր: Ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ այն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ նաև Արցախի պատմագրական մեծ արժեք ներկայացնող Ղարաբաղի տարածքում հատված մետաղադրամներին, ԼՂՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներին և մետաղադրամներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված ՀՀ հուշադրամներին: Պատմական իրողություններին զուգահեռ, ամբողջ միջոցառմանընթացքում ԿԲ աշխատակիցների կողմից անցկացվում են ֆինանսականկրթման բնույթի դասընթացներ, որոնց շրջանակում մասնակիցների տրամադրվում են կրթական նյութեր, բուկլետներ՝ ֆինանսական համակարգի կողմից մատուցվող զանազան ծառայությունների վերաբերյալ: Ցուցահանդեսի այցելուները տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցովտեղեկանում են, թե ինչպես ավելի լավ կառավարել ֆինանսական միջոցները, խուսափել ֆինանսական դժվարություններից և պաշտպանել սեփական շահերը: Ցուցահանդեսը նախատեսված է լայն հասարակայնության խմբի համար՝ միջին և ավագ դասարանի աշակերտներ, ԲՈւՀ-երի ուսանողներ, քաղաքացիներ, դրամագետներ: Ցուցահանդեսը գործելու է մինչ սեպտեմբերի 13-ը: ԼՂՀիշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես: Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև ԼՂՀ աշակերտների և բնակիչների համար: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն