A
A
Պուտին-Օբամա հանդիպումը կայացել է. լրացված
12.11 Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտին-Օբամա հանդիպումը նախատեսվածից երկար է ձգվել։ Քննարկվել են Սիրիային և Ուկրաինային առնչվող հարցեր։ «Ապա նախագահները խոսել են դեմ առ դեմ»,- նշել է Պեսկովը։ 11.30 Չինաստանում անցկացվող՝ Մեծ քսանյակի՝ G20-ի գագաթնաժողովում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը։ Քննարկվող թեմաները պաշտոնապես չեն հրապարակվել։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի վաղ Լավրովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ. հանդիպման գլխավոր թեման եղել է Սիրիայում ԱՄՆ և ՌԴ գործողությունների հնարավոր գործակցությունը, թեեւ վերջնական համաձայնության կողմերը չեն եկել։