Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիա–Հայաստան հակամարտությունն արդեն սկսվել է

Սպորտ
spp

Սեպտեմբերի 4-ին կայանալիք Դանիա – Հայաստան ֆուտբոլային հակամարտությունն արդեն մեկնարկել է. գրում է դանիական ԲՏ օրաթերթը: Ըստ լրատվամիջոցի, խաղից մեկ օր առաջ լուրջ տարաձայնություն է կա երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ: Դանիացիները ցանկանում են հանդես գալ իրենց առօրյա մարզազգեստով՝ կարմիր – սպիտակ – կարմիր գույներով, այդ իսկ պատճառով նրանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային առաջարկել են խաղալ կապույտ կարճ կիսավարտիքներով: Սակայն մերոնք նախապես տեղեկացրել են, որ ելույթ են ունենալու սպիտակ կիսավարտիքով: Արդյո՞ք մերոնք կընդառաջեն դաշտի տերերին, թե՞ վերջինները ստիպված կլինեն փոխել իրենց մարզազգեստը, պարզ կդառնա հենց խաղի օրը: