Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարիմովի մարմինը տեղափոխվել է Սամարղանդ. տեսանյութ (տեսանյութ)

Քաղաքականություն
karim

Քիչ առաջ fergananews.com-ի տեղեկություններով՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք է տեղափոխվել նախագահ Իսլամ Քարիմովի մարմինը: Կայքը նաեւ համապատասխան տեսանյութ է տեղադրել Յութուբում: Այնուամենայնիվ, այդ երկրի կառավարությունը մինչեւ այս պահը պաշտոնապես չի հայտարարել, որ Իսլամ Քարիմովը մահացել է: Փոխարենը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արդեն կառավարության այսօրվա նիստում ուզբեկ ժողովրդին ցավակցել է նախագահ Քարիմովի մահվան կապակցությամբ: Fergananews.com-ը տեղեկացնում է նաեւ, որ երեք ժամ առաջ Սամարղանդ են ժամանել Ղազախստանի եւ Կիրգիզիայի նախագահները: Ի դեպ, Սամարղանդի օդանավակայանը բոլոր չվերթների համար փակվել է երեք օրով: Օդանավակայան մտնելու եւ դուրս գալու իրավունք ունեն միայն հատուկ հյուրերի ինքնաթիռները: Ավելի ուշ Ուզբեկստանի նախագահի մահը պաշտոնապես հաստատվեց Սեպտեմբերի 2-ին 79 տարեկան հասակում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ով օգոստոսի 29-ին գլխուղեղի կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց, այս մասին հաղորդագրություն են տարածել Ուզբեկստանի կառավարության և խորհրդարանի մամուլի ծառայությունները, փոխանցում է interfax-ը: