Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական խաղերի միջադեպի մասին ՀԱՕԿ-ն իր խոսքը կասի

Սպորտ
xazaryan

«Դա օլիմպիական կոմիտեի միջոցառումն էր, բայց որպես գերատեսչություն մենք միասին լուծումը պետք է գտնենք»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ անդրադառնալով  Օլիմպիական խաղերի ժամանակ Միհրան Հարությունյանի հետ կապված միջադեպին. «Երբ, որ որոշումը կայացվի, դուք կիմանանք: ՀԱՕԿ-ի որոշումը երբ լինի՝ կիմանանք»: Իր անձնական տեսակետը ներկացնելով նա միայն ասաց՝ բացասական է: Խոսելով մարզադպրոցների անմխիթար վիճակի մասին՝ նա ասաց. «Ինը մարզադպրոց  արդեն վերանորոգվում եւ հիմնանորոգվում է: Դուք երեւի տեղյակ չեք, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը ցուցակով 2017 թվականի վերանորոգման ծրագրում է»: