«Հողերի հանձնման խնդիր երբեք դրված չի եղել» (տեսանյութ)
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո հայտարարեց. «Հողերի հանձնման խնդիր երբեք դրված չի եղել»։ «25 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ինքը տեր է իր կայացրած որոշմանը»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ որպես պետություն Արցախը կայացել է. «Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է հետ մղել ցանկացած արկածախնդրություն»: Հարցին, թե որեւէ երկրի կողմից Արցախի ճանաչում առաջիկայում ակնկալվո՞ւմ է, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ սա այն պահն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այդ ուղղությամբ աշխատում է, եւ դա նոր չէ: Դա իրականացվում է տարբեր երկրների նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Ճանաչած երկրներ դեռ չկան, բայց այդ աշխատանքները կատարվում են, եւ շատ կարևոր է արդեն ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ»: