335 հազար եվրո ՀՀ-ից՝ ՄԻԵԴ-ին. ինչի հետևանք է սա
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ներկայացրեց վիճակագրական տվյալներ, թե վերջին տարիներին Հայաստանը որքան գումար է վճարել Մարդու իրավունքների դատարանում՝ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների համար. «2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին՝ ութ վճիռ և վճարվել է 86 հազար եվրո: 2016 թվականին կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83 հազար եվրո»: Հիշեցնենք, որ նման հանձնարարական էր տվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախորդ կառավարության նիստի ժամանակ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչի հետևանք են ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները: Ինչին ի պատասխան Հարությունյանը ասաց. «Պատճառները, կարծում եմ, պարզ են, դա մեր դատական համակարգում առկա սխալներն են։ Իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ, բայց երբ երկրում սպառվում են սխալը շտկելու միջոցները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ»,- նշեց նա: