A
A
«Բարսելոնայի» ֆուտբոլիստների արժեքը 756,5 մլն եվրո է
Իսպանիայի ֆուտբոլի չեմպիոն «Բարսելոնայի» ներկայիս կազմն ամենաթանկն է ակումբի պատմության մեջ:
Ինչպես հայտնում է «Սպորտ» օրաթերթը, կատալոնյան ակումբի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր արժեքն այժմ կազմում է 756,5 մլն եվրո: Բավական է նշել, որ «Բարսելոնայի» հարձակման գծի աստղային եռյակը՝ Մեսին, Սուարեսը եւ Նեյմարը, միասին արժեն 325 մլն եվրո:
Թերթը հիշեցման կարգով նշում է, որ մրցաշրջան-2011/12-ում, երբ թիմը գլխավորել է Պեպ Գվարդիոլան, ֆուտբոլիստների արժեքը ցածր է եղել 135 մլն եվրոյով:
Ի դեպ, «Բարսելոնայի» ֆուտբոլիստների վերագնման արժեքը էլ ավելի բարձր է նրանց իրական արժեքից (դիագրամայում նշված են կանաչ գույնով):
