Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարի ծրագիրը ի չիք է դարձնում Ջերմուկի զարգացումը. Էկոլուրի նամակը

Տնտեսություն
Ամուլսար-լեռը1

Նամակ կառավարությանը՝ Ամուլսարի ծրագիրը ի չիք է դարձնում Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, կրկնօրինակը՝ ՀՀ տարածքային կառավարման ևզարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, Ջեմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին: Նամակում ասված է. «Հայաստանն ընդունել է 2 իրարամերժ որոշումներ Ջերմուկ համայնքի զարգացման վերաբերյալ: Առաջինը Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին 2008թ-ի սեպտեմբերի 18-ի1064 - Ն որոշումն է: Իսկ 2016թ-ին կառավարությունը հավանություն տվեց Ամուլսարի ոսկու հանքի նոր ծրագրին, որտեղ Ջերմուկ առողջարանը ճանաչվեց ազդակիր համայնք: Այս վերջին որոշումն ամբողջովին ի չիք է դարձնում Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը: Ըստ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի՝ Ջերմուկի առողջարանները պետք է ինտեգրվեին եվրոպական բարձրակարգ ծառայություններ մատուցողառողջարանների ցանցին: Ջերմուկում տարեկան 100 հազար զբոսաշրջայինայցելություն պետք է ապահովեր: Հաշվարկվել էր  զբոսաշրջությունիցստացվող եկամուտը տարեկան հասցնել 100 միլիոն ԱՄՆ-ի դոլարինհամարժեք դրամի, ապահովել լրացուցիչ  4000 աշխատատեղ: Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին՝

  1. ինչպե՞ս կգնահատեք Ջերմուկի զբոսաշրջության զարգացումը, եթեՋերմուկ առողջարանային քաղաքը կվերածվի հանքարդյունաբերականբանավանի. ըստ «Lydian International» ընկերության Ամուլսարի ոսկու ծրագրի՝զբոսաշրջիկների դոլարները կփոխարինվեն Ամուլսարի ծրագրի դոլարներովհանքագործների բնակության հաշվին,  բաց հանքի շահագործման ընթացումկառաջանա ծանր մետաղներով հագեցած փոշի, Ջերմուկում կզգացվիվիբրացիա և աղմուկ
  2. ինչպե՞ս կգնահատեք ռիսկերն այն ներդրումների համար, որոնք ուղղված ենՋերմուկ առողջարանի զարգացմանը՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի,էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրությանը, զբոսաշրջայինծառայությունների մատուցմանը, առողջարանների կառուցմանը, եթեՋերմուկի զարգացման ծրագրով նախատեսված է Ջերմուկի բյուջեն լցնելտարեկան 100 միլիոն դոլլարով, իսկ Ամուլսարի ծրագրով՝ 10 տարվաընթացքում պետբյուջե լցնել 485 միլիոն դոլարով, որից Ջերմուկինկհատկացվի փոքր մաս
  3. ինչպե՞ս կգնահատեք սոցիալական ռիսկերը, երբ Ջերմուկի զարգացմանծրագրով նախատեսված է լրացուցիչ ստեղծել 4000 աշխատատեղ, իսկԱմուլսարի ծրագրով  ստեղծվելու է 1300 աշխատատեղ հանքիշինարարության փուլում, որը կտևի 2 տարի, շինարարության համարաշխատակիցների 70 տոկոսը կներգրավվեն Հայաստանի այլ մասերից և, հնարավոր է, այլ երկրներից, ապա հանքի շահագործման փուլումաշխատակիցների թիվը կկրճատվի մինչև 657 հոգու
  4. ինչպես կգնահատե՞ք Ջերմուկի աշխատուժի և ենթակառուցվածքներիզարգացման միտումը 10 տարուց հետո ռազմավարական առումով, երբԱմուլսարի հանքը փակվի»:
01.09.2016թ. Հարգանքներով` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ