A
A
«Արարատը» տուգանվեց 100 հազար դրամով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 100 հազար դրամով տուգանել է Երեւանի «Արարատ» ակումբին: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: «Արարատը» նման պատժի է արժանացել Հայաստանի 1-ին խմբի առաջնության «Արարատ-2» - «Կոտայք» խաղում թիմի ֆուտբոլիստ Սերգեյ Մկրտչյանի ստացած կարմիր քարտի համար: Կարգապահական կոմիտեն ֆուտբոլիստների հեռացման համար տուգանել է նաեւ «Գանձասար-Կապան» (30000 դրամ) եւ «Ալաշկերտ» (25000) դրամ ֆուտբոլային ակումբներին: Իսկ ահա «Բանանց» ակումբը 20 հազար դրամ կվճարի ՀՖՖ-ին առաջնության խաղը ուշ սկսելու համար: