Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյումրեցու ոգին» եթե չընտրվի՝ կլուծարվի (տեսանյութ)

Մարզեր
1472217655_gyumrecu-vogin

Քաղաքի զարգացման տեսլականու իրատեսական առաջարկ, արդյունավետ կառավարման մեխանիզմներ: Հիմնականում սա են առաջարկում «Գյումրեցու ոգի» կուսակցության ներկայացուցիչները առաջիկա ՏԻՄ ընտրությունների շեմին: Կուսակցության կողմից կազմած ավագանու ցուցակը պատրաստ է, այն բաղկացած է 16 անդամից: «Գյումրեցու ոգին» կգլխավորի Արմեն Ներսիսյանը: Ցուցակի երկրորդ անդամը կուսակցության վարչության նախագահ Սահակ Սահրադյանն է: «Գյումրեցու ոգու» ներկայացուցիչները Ասպարեզ ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախընտրել են չխոսել կուսակցության կողմից առաջարկվող ծրագրերի մասին, փոխարենը նրանք նշել են, որ եթե իրենք չստանան գյումրեցու վստահության քվեն, ապա կուսակցությունն իր գործն ավարտած կհամարի ու կլուծարվի: Ցայգ հ/ը