Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռացատկորդ Լևոն Աղասյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլը

Սպորտ
5685

Ռիոյի օլիմպիական մարզադաշտում մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող երեք աթլետները՝ վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը։ Կանանց 200 մետր վազքում Դիանա Խուբեսերյանը 25,16 վրկ և Գայանե Չիլոյանը 25,03 արդյունքներով իրենց ենթախմբերում նախավերջինն էին և չհաղթահարեցին որակավորման փուլը։ Եռացատկորդ Լևոն Աղասյանը 15,54 մետր  արդյունքով իր ենթախմբում գրավեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։ Տեղական ժամանակով 21։45-ին կմեկնարկի արգելավաղորդ Լիլիթ Հարությունյանը։ Իսկ օգոստոսի 16-ին պայքարի մեջ կմտնի Ամալիյա Շարոյանը։ 1232