Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում

Սպորտ
1228

1-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացավ մարմնամարզության առանձին գործիքների` նժույգթափերի վարժության եզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, հավաքելով 14.933 միավոր, ընդհանուր հաշվարկում գրավեց 7-րդ տեղը։ Այս ձևում Օլիմպիական չեմպիոն դարձավ Մաքս Վիտլոկը Մեծ Բրիտանիայից։ Մերդինյանի ելույթին հետևում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ ՀԱՕԿ լրատվության բաժին -------------------------------------------------------------------

Վարժության մեջ թերություններ կային. Հարություն Մերդինյան

Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանի կարծիքով` Օլիմպիական խաղերի նժույգթափեր վարժության եզրափակչում թերություններ կային։ «Վարժության մեջ թերություններ կային, այդ իսկ պատճառով ցածր միավոր ստացա։ Եթե վարժության վերջին հատվածում պտույտը կատարեի, ապա 6.8 միավոր կստանայի։ Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի։ Բարդ վարժությունը չարեցի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ»,-ասաց Մերդինյանը։ Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակչում, հավաքելով 14.933 միավոր, զբաղեցրեց 7-րդ տեղը։     5634 5646