A
A
Արսեն Ջուլֆալակյանը Ռիո-2016-ում պարտվեց առաջին մրցամարտում
Ռիո Դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ից ընթացող ամառային օլիմպիական 31-րդ խաղերում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Մերոնցից առաջինը մրցագորգ մտավ նախորդ խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: Ցավոք, մեր 29-ամյա ըմբիշն անհաջող հանդես եկավ նախնական փուլում եւ միավորներով պարտվեց բուլղարացի Դանիել Տիխամիրով-Ալեքսանդրովին, ում մարզում է օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը: Այդպիսով, Արսեն Ջուլֆալկայանը հենց առաջին գոտեմարտից հետո դուրս մնաց մեդալների համար պայքարից: