Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաղթանակ տոնեց Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում

Սպորտ
1221

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը հաղթանակ տոնեց առաջին մենամարտում։ Աբգարյանը տղամարդկանց 52 կգ քաշային կարգի առաջին մենամարտում ուժերն էր չափում Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյի հետ։ Հայ բռնցքամարտիկը հաղթեց 2-1 հաշվով։ Օգոստոսի 14-ին իրենց երկրորդ մենամարտերը կանցկացնեն Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը։ ---------------------------------------------------------

Այս մարզիկն ինձ համար «անհարմար մրցակից էր». Նարեկ Աբգարյան

Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Աբգարյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում իր առաջին մրցակիցն «անհարմար» բռնցքամարտիկ է։ «Բռնցքամարտում նման արտահայտություն կա՝ «անհարմար մրցակից»։ Այս մարզիկն ինձ համար «անհարմար մրցակից էր»։ Ինձ վաղուց բաժին չէր ընկել նման անհարմար մրցակից։ Շատ թափթփված էր, դժվար է մենամարտել մեկի հետ, ով բռնցքամարտից հեռու է։ Առաջիկա մրցակցիս արդեն ծանոթ եմ։ Չին մարզիկը, թեպետ աշխարհի մրցանակակիր է, սակայն անպարտելի չէ»,-շեշտեց Աբգարյանը։ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում Աբգարյանը 2-1 հաշվով հաղթեց Ուգանդայի ներկայացուցչին։