A
A
Առաքել Միրզոյանը վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարն Օլիմպիական խաղերում
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, 85 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը` պոկում վարժության ժամանակ ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը: Պոկում վարժության ժամանակ Միրզոյանը նախ մոտեցավ 158 կգ-ի, սակայն չբարձրացրեց: Երկրորդ մոտեցմանը նա կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը, բայց երրորդ մոտեցում չկատարեց, քանի որ վնասել էր ոտնաթաթը: Միրզոյանը` ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց հետագա պայքարը: Տղամարդկանց 85 կգ քաշային կարգի A ենթախմբին մասնակցում էին 11 ծանրորդներ: