Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լողորդ Մոնիկա Վասիլյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Օլիմպիական խաղերին

Սպորտ
1209

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի 7-րդ օրը պետք է մեկնարկի դուրս գար լողորդ Մոնիկա Վասիլյանը, ով վնասվածքի պատճառով չի մասնակցի Խաղերին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Վասիլյանը նշեց, որ այստեղ մարզումների ժամանակ ստացած ձեռքի վնասվածքի պատճառով բժիշկները նրան թույլ չեն տվել մասնակցել: Նաև հավելեց, որ իրեն լավ է զգում, անհանգստանալու կարիք չկա: Վնասվածքի մասին մանրամասներն՝ ավելի ուշ: Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա ՀԱՕԿ լրատվության բաժին