Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը լքեց օլիմպիական խաղերը

Սպորտ
1205

Հայաստանի բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ քաշային կարգ) ժամանակից շուտ ավարտեց ելույթները 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում։   Այսօր մեր մարզիկը մրցեց կուբացի բռնցքամարտիկ Ռոնիել Իգլեսիասի հետ։ Վլադիմիր Մարգարյանն առաջին ռաունդում հոնքի վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել մարտը: Նրան տեխնիկական պարտություն գրանցվեց: -------------------------------------------------------------- Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Վլադիմիր Մարգարյանի կարծիքովʼ ինքը պատրաստ էր Օլիմպիական չեմպիոնի դեմ մենամարտին։ «Ինքնազգացողությունս լավ է, սակայն ինձ վատ եմ զգում, որ մենամարտը սխալ ընթացք ստացավ։ Մրցակիցս այդքան էլ զորեղ չէր, թեպետ Օլիմպիական չեմպիոն էր։ Ես անգամ չէի էլ մտածում, թե Օլիմպիական չեմպիոնի հետ էի մենամարտում։ Ես պատրաստ էի մինչև վերջ մենամարտելու։ Վնասվածքը ստացել էի առաջին մենամարտի ժամանակ, և հնարավոր չէր վերքը փակել երկու օրում»,- շեշտեց Մարգարյանը։ Մարգարյանն Օլիմպիական խաղերի երկրորդ մենամարտի առաջին ռաունդում բժիշկների որոշմամբ՝ ունքի բացվածքի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից։ ---------------------------------------------------------

Բացվածքը շատ մեծ էր, և անհնարին էր մենամարտը շարունակել. Կարեն Աղամալյան

1207Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` Վլադիմիր Մարգարյանը պատրաստ էր հավասարի պես մենամարտելու Օլիմպիական չեմպիոնի հետ։ «Մարգարյանը շատ լավ էր տրամադրված, իր համար կարևոր չէր, թե մրցակիցն ով է` Օլիմպիական չեմպիոն կամ մեկ այլ մարզիկ։ Միայն թե վնասվածքը, որը ստացել էր առաջին մենամարտի ժամանակ, չհասցրեց վերականգնվել ։ Մենք հավասարի պես սկսեցինք մենամարտը։ Բացվածքը շատ մեծ էր, և անհնարին էր մենամարտը շարունակել»,-ասաց Աղամալյանը։ Մարգարյանն Օլիմպիական խաղերի երկրորդ մենամարտի առաջին ռաունդում բժիշկների որոշմամբ՝ ունքի բացվածքի պատճառով դուրս մնաց հետագա պայքարից։