Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Ավագյանը հաղթեց եւ մտավ հաջորդ փուլ

Սպորտ
1191

Հայաստանի  բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթահարեց Ռիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի առաջին արգելքը:   Մեր 56 կգ քաշային մարզիկը 1/16 եզրափակիչ փուլում 2:1 հաշվով պարտության մատնեց ճապոնացի Արաշի Մորիսակային եւ մտավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի Իռլանդիայի ներկայացուցիչ Մայքլ Քոնլանի հետ, որն ազատ էր այս փուլում:   Նշենք, որ այսօր ռինգ դուրս կգա նաեւ մեր 64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Նա կմենամարտի Վենեսուելան ներկայացնող Լուիս Մարտին Արկոնի հետ: a1+rio boks